09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին

Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:

Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամառվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին եւ դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը եւ պիտակավորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող եւ արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների եւ ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարեւորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին: Պարոն Ագրամունտը կարեւորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը եւ կոչ արել խստորեն հետեւել ներքին իրավական ընթացակարգերին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Պ. Ագրամունտի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի այցերը Թուրքիա եւ դրանց ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է պարոն Յագլանդի կարծիքն այն մասին, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով: Իր հաղորդագրության մեջ պարոն Յագլանդն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Այսպիսով, իշխանությունների կողմից ցանկացած ձեռնարկված միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն եւ եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաեւ մինչ հեղաշրջումը:
Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնություն Պեդրո Ագրամունտի կատարած այցին, Պետական Դումայի եւ Դաշնության խորհրդի նախագահների եւ առաջատար պատասխանատուների հետ հանդիպումներին առնչվող հարցեր:
Բյուրոյի սեպտեմբերյան նիստի քննարկման օրակարգային հարցերից է եղել նաեւ «Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» բանաձեւի 13-րդ կետի կատարման հարցը, որով առաջարկվում է Կոսովոյի պատվիրակության հետ համագործակցության նոր ձեւաչափ:
Բյուրոյի նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի օրակարգի նախագիծը, քննարկվել են մի շարք երկրներում, այդ թվում Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մարոկկոյում, Մոլդովայում եւ այլ երկրներում ընտրությունների ժամանակ դիտորդներ ուղարկելու խնդիրները, մի շարք զեկույցներ եւ առաջարկներ համապատասխան հանձնաժողովներ ուղարկելու եւ այլ աշխատանքային հարցեր:
ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերյան նիստի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքներ է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի, հանձնաժողովների նախագահների, մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ