Ավտովթար Եղվարդում. 44-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 02.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Պանդա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի 34 LN 054 համարանիշի (վարորդ Մ. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» […]





































