Мечтать не вредно
Քաղաքագետ Սուրեն Զոլյանը բլեֆի տիրույթից ու քաղտեխնոլոգիական հնարք է համարում տարածքների վերադարձման մասին վերջին ամիսներին տարածված լուրերը: Այսօր լրագրողների հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
«Առաջին սերիան, որ կան ճնշումներ, երկրորդ սերիայում, որ հայտնվում են ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու ակտիվիստներ, որոնք ասում են` «նախագահ, մի՛ զիջիր», երրորդ սերիան, երբ գալիս է նախագահն ու ասում` ոչ մի թիզ հող ու ստացվում է, որ տեսեք, կարողացանք Պուտինի ճնշումներին դիմանալ»,- ասաց Սուրեն Զոլյանը:
Նա հայտարարեց, որ ներկայումս բանակցային գործընթաց չկա, ընթանում են ինչ-ինչ կոսմետիակական երևույթներ:
Իսկ Ադրբեջանն էլ, ըստ Սուրեն Զոլյանի, վարում է խնդրի ադրբեջանական լուծման քաղաքականություն՝ այսինքն` սա դանդաղ լուծման քաղաքականություն է։ Սա հիմնավորելու համար Սուրեն Զոլյանը մեջբերեց Իլհամ Ալիևին` իր պաշտոնական ելույթներից:
«Ինքն ասում է իր ժողովրդին, մի քիչ էլ սպասեք, տեսեք Հայատսանից վերջին ամիսներին քանի մարդ է գնացել … տնտեսական ցուցանիշներ: Բայց ես չեմ լսել, որ ինքը պահանջ է դնում վերադարձնել այդ շրջանները: Ի՞նչ վերաբերում է, որ ՌԴ-ն ուզում է իր խաղաղապահներին, ապա նորից ես ավելի շուտ հայկական մամուլում եմ կարդացել … ՌԴ-ն այսօր այն վիճակում չէ, որ նման պլաններ ունենա, գուցե նման ցանկություններ ունի, բայց, ինչպես ասում են` «Мечтать не вредно»» ,-ասաց Սուրեն Զոլյանը: