25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի»

«Պարբերաբար լինում են հանդիպումներ, բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ- Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կայունություն շփման գծում, սակայն, իրականում, Ադրբեջանն ըստ էության խախտում է պայմանավորվածությունները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով անդրադառնալով Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ ակնկալիքներ չկան, Քոչարյանն արձագանքեց. «Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի: Ակնկալիք կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: Տրամաբանական է, քանի կրակում են, քանի սադրում են, ապա անհնարին է արդեն կարգավորման շուրջ բանակցությունում արձանագրել առաջընթաց»:

Ինչ վերաբերում է  ռազմական փոխօգնություն պայմանագրին,  Շ. Քոչարյանը նշեց, որ նախգիծը պատրաստ է.« Նախագիծը պատրաստ է, բայց դա Արցախի և Հայաստանի բարձր ղեկավարության որոշելու հարցն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ