Հիմա սա է իրավիճակը. ինչո՞ւ Բելառուսը
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 1 դեմ, 1 ձեռնպահ և 7 կողմ ձայներով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ԱԺ օրակարգում քննարկելու հարցը: Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ այս համաձայնագրով պիտի ուսումնասիրվի Բելառուսի փորձը: Հարցին դեմ էր պատգամավոր Թևան Պողոսյանը, ով բկատեց. <<Կներեք` Բելառուս չլիներ գրած, լիներ Չինաստան, կունենայի այլ վերաբերմունք>>: Ըստ նրա՝ կեղծ է ստացվում ՀԱՊԿ-ի պայմանագիրը, քանի որ դրա համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկիրն իրավունք չունի զենք վաճառել թշնամական երկրներին, իսկ ՌԴ-ն ու Բելառուսը խախտում են դա՝ զենք վաճառելով Հայաստանի թշնամի Ադրբեջանին:
<<Աչքիս դու էլ վիզա չստացար>>,-կատակեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շեշտեց, որ յուրաքանչյուր ոլորտ ունի իր առաձնահակտությունները, պետությունները նման համաձայնագրերի գնում են՝ շահերից ելնելով, ոչ թե սոցիալ-հոգեբանական խնդիրներից ելնելով:
<<Ատոմակայանն այն կառույցն է, որտեղ մենք պետք է բաց լինենք ու փորձի փոխանակմամբ հասկանանք, թե ինչպես է Բելառուսին հաջողվել իրենց աշխատանքներն այդպես որակյալ կազմակերպել>>:
Henaran.am-ը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու է ընտրվել հենց Բելառուսը, որը բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: <<Մենք նմանատիպ համաձայնագիր ունենք Յորդանյայի հետ, հիմա Յորդանյան ինչ հարաբերություններ ունի այլ երկրների հետ, որոնց հետ մենք կարող է ունենանք հարաբերություններ, կարող է չունենանք, կան փոխշահավետ հարաբերություններ՝ տվյալ ոլորտում զարգացման համար, փորձի փոխանակումով, կադրերի պատրաստման: Չգիտեմ՝ ճիշտն ասա, թե ինչ մտահոգություն կա, այդ երկիրն ինչ-ինչ ծրագրերում նեցուկ է կանգնում Ադրբեջանին, դե հիմա դա իր խնդիրն է:
Հիմա Ռուսաստանն էլ է վաճառում զենք, մենք շտապո՞ւմ ենք խզել հարաբերությունները: Ռուսաստանի հետ շարունակում ենք աշխատել, հիմա դա էլ իր օբյեկտիվ բացատրությունն ունի: Հիմա սա է իրավիճակը, պետք է լինել շատ պրագմատիկ, ու ես պրագմատիկ եմ>>: