Փորձում են նաև Հայաստանի խաղամոլ բարեկամներին ներքաշել
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, թե փոխադարձ համաձայնության են եկել,՝ և առաջարկվում է մուտքի և ելքի ազատ ռեժիմ: Ըստ նրա՝ քաղաքացիները 265 օրվա ընթացում մինչև 90 օր լրանալը կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելին մնան, այդ դեպքում պետք է այլ թույլտվություն: Հանձնաժողովի անդամ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը իմիջայլոց հարցրեց, թե Մակաոն հայտնի է որպես խաղատների բիզնեսը զարգացած տարածք և հարցրեց, թե սա ենթադրում է, որ ազատ մուտք ու ելք կլինի նաև Չինաստան:
Հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Չինաստան ազատ մուտք չունեն և Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,-ժպտալով ասաց Ալեքսանդր Արզումանյանը: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նույնպես նշեց, որ Մակաոյում յուրահատուկ տնտեսական շահ կա խաղատների բիզնեսի զարգաման համար, և հարցրեց, թե որն է մեր շահը: Արսենյանը հավելեց, թե կարելի է ասել, թե փորձում են նաև Հայաստանի խաղամոլ բարեկամներին էլ ներքաշել: Թևան Պողոսյանը քվեարկությունից առաջ նշեց, թե ինքն այս նախագիծը դիտարկում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի խնդիր: Նախագին միաձայն քվաերկությունը ժպիտով արձանագրվեց: