27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեդերերը չի մասնակցի Ռիո-2016-ին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է՝  չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին եւ կավարտի մրցաշրջանը եւ կվերադառնա միայն 2017 թվականին: Այս մասին թենիսիստը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Թենիսիստը  նշել է, որ իր կյացրած որոշման պատճառը  ծնկի վնասվածքնն է: Հիշեցմնենք՝ Ֆեդերերը ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոլան Գարոսը»:

Պավլիկ Մանուկյանի որդին կալանավորվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին հայտնում է  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:Իննեսա Պետրոսյանը  նշում է , որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավլիկ Մանուկյանը  գտնվում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ  […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 27.07.2016թ. «Երևան Ջուր» ՓԲԸ

Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց […]

Տարադրամի փոխարժեքը այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 27-ին, կազմել է 476.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.83 դրամ (նվազել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.06 դրամ (նվազել է 1,88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.21 դրամ (նվազել է […]

Չեխիա-Հայաստան հանդիպման վայրը փոխվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, նախկինում հայտարարված Պլզեն քաղաքի փոխարեն, հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում: Սկիզբը ժամը 21:15-ին:

ԱՄՆ դեսպանատունը դիմում է «Սասնա ծռերին»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը. Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի