21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Եթե գինն իջել է, ի՞նչ պիտի անենք». Սերգո Կարապետյան

Գյուղացիները դժգոհում են` Ռուսաստանից ցորեն է ներկրվել, և այդ իսկ պատճառով էլ տեղական ցորենը չի վաճառվում կամ էլ էժան գնով է վաճառվում: Ցորենի մեկ կիլոգրամն, ըստ Henaran.am-ի խմբագրություն ահազանգածների, վաճառվում է 90 դրամով:

Հարցին, թե ինչով է սա բացատրվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսպես պատասխանեց. «Հիմա ամեն տեղ էլ գներն իջնում են, միջազգային շուկայում ոչ միայն ցորենի, պարենային ապրանքների գները կտրուկ իջել են»:

Հարցին, թե խնդիրը ինչպես է լուծվելու, նախարարն արձագանքեց. «Եթե գինն իջել է, ի՞նչ պիտի անենք»:

Հիշեցնենք, որ բողոքներ կան նաև վարունգի ու կարտոֆիլի վաճառքի հետ կապված: Կարտոֆիլի հետ կապված նախարարությունն այսօր հաղորդագրությամբ էր հանդես եկել, որում նշում էր, որ կարտոֆիլի շուկայում գները կկարգավորվեն աշնանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ