04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. Կվիրիկաշվիլի

Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նշվել է Երեւանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ:

Կառավարությունից  հայտնում են, որ վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են եւ ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ զբոսաշրջության եւ կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Երկուստեք կարեւորվել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, եւ անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման եւ հետագա զարգացման գործում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ