05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչից է կախված Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.ԵԱՀԿ-ն գիտի պատասխանը

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները խթան են հաղորդել հակամարտության համապարփակ կարգավորման բանակցային գործընթացին։ «Կարեւոր է այն, որ նախագահները նորից հաստատել են խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը՝ […]

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսում 1973 թ. ծնված Ալվարդ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

ՊՊԾ գնդի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ, 50 անձ կալանավորված է. ՀՔԾ–ն մանրամասնել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործին միացվել են նաև մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի […]

Լեւոն Մնացականյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

ՂՀ ՊՆախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին:

Նովոռոսիյսկում հայ ձեռներեց է սպանվել

Նովոռոսիյսկում՝ քաղաքի մայր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերել են 55-ամյա տղամարդու դի: Այս մասին հայտնում է Nrnews–ը։ «Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում։ Մահացածի ինքնությունը պարզվել է, նա ձեռներեց է»,– ասել է ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Նատալյա Սմայցկայան։ Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի ներմուծում» հոդվածներով։ Հետաքննությունը շարունակվում է։ Նախնական […]

Շղթայական ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 16-ին՝ ժամը 02.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի նորակառույց ճանապարհից դեպի ՃՈ անցակետ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel Ji» մակնիշի 34 FV 821 (վարորդ` 1958 թ. ծնված Ս. Բ.), «Wolksvagen […]

Թալիշում գազանաբար խոշտանգված ծերերի որդին էլ գնաց. Հրապարակ

«Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել Է Հայաստանից։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում Է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել Է Իսպանիա։ Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ […]

Նախարարի ծննդյան արարողության հյուրերը. Ժողովուրդ

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 8-ին դարձել է 68 տարեկան: Սակայն, «Ժողովուրդի» տեղեկություններով, նախարարն իր պաշտոնական ծնունդը նշել է օգոստոսի 12-ին, «Ծիրանի» ռեստորանում, պաշտոնյաների նեղ շրջապատի հետ: Բնականաբար, Սերգո Կարապետյանի ծննդյան արարողության հիմնական հյուրը եղել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը»:

«Կիլիկիայի Հակոբի» խնդիրները. Ժողովուրդ

«Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ–ում: Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախորդ համանման ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը Հակոբյանի ընկերության նկատմամբ 500 մլն դրամ տուգանքի ակտ էր կազմել: Հետագայում ընկերության փաստաբաններն ակտը բողոքարկեցին եւ մոտ 1 տարի տեւած դատական քաշքշուկներից հետո «Երեւան գարեջուրը» հաղթեց […]

Ռիոյում Հայաստանն ունի առաջին մեդալը

Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի համար առաջին մեդալը: Ծանրամարտի 105 կգ քաշային կարգում հայ մարզիկը դարձավ արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն է դարձել Ուզբեկստանը ներկայացնող ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովը: Երկամարտում Սիմոն Մարտիրոսյանը գրանցեց 417 կգ (190+227): Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները (185 եւ 190 կգ), իսկ երրորդ մոտեցումը՝ 195 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի