15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը  նոյեմբերի 22-25-ը  աշխատանքային այցով կմեկնի  Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակներում նախատեսվում է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը  ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Աժ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին, կհանդիպի  Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:  Էդուարդ […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  բոլոր […]

Դեռ չեն ստացել

Հայաստանի հանրապետական կուսակցություն գործադիր մարմինն այսօր 20:30 նիստ է հրավիրել: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ նիստին քննարկելու են նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին վերաբերող հարցեր: Ի դեպ, ըստ Ռ. Թադևոսյանի` մինչև համագումարը ևս մեկ նիստ կկայանա: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անդամակցելուն, ապա Ռ. Թադևոսյանը հայտնեց, որ […]

Հայ-թուրքական սահմանի հարցը պետք է քննարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև․ Ստոլտենբերգ

Ստամբուլում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը  վեհաժողովի նիստում ունեցած ելույթից հետո հարց ու պատասխանի ժամանակ արձագանքել է հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի դիտարկմանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, Նահապետյանը Ստոլտենբերգին հարցրել է՝ արդյո՞ք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է […]

Նոր մեղադրանք

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին  հայտնում է  նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Պաշտպանի փոխանցմամբ ՝ Analitik.am կայքի աշխատակիցը զանգել է տարբեր կազմակերպությունների եւ գովազդ առաջարկել եւ այժմ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կազմակերպություններից մեկին զանգելու նպատակը եղել է […]

Տրամաբանական չէ, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարական տա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Վանաձորից ընտրված պատգամավոր Կարեն Սարիբեկյանը տեղյակ չէ, որ քաղաքում «մենք բոլորս Մամիկոն Ասլանյան ենք» պաստառներով ակցիա է անցկացվելու: Նշենք, որ մամուլը գրել էր, որ նման ակցիա է լինելու ի պաշտպանության Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ցույց տալու համար, որ վանաձորցիները կողմ են, որ բոյկոտը դադարեցվի, և ավագանին սկսկի աշխատել: Henaran.am-ի հետ զրույցում […]

13-ամյա Գագուլի դին գտել է տատը. Իրավունք

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վազաշեն գյուղում: Հաշմանդամ տատը տանից ոչ հեռու հայտնաբերել  է 13-ամյա թոռան դին: Երեխան, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է նռնակի պայթյունից: Դեպքի, ինչպես նաեւ` երեխայի ընտանիքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել գյուղապետ Արտաշես Գրիգորյանը. Մեր գյուղում բնակություն են հաստատել դեռեւս 2000 թվականից, բայց Գագուլը (մահացած երեխան Ի.Ա.) ծնվել է այստեղ: […]

Մենաշնորհների դեմ պայքարը պետք է սկսել հզորներից

«Ես թերահավատությամբ եմ նայում այն հայտարարություններին, թե մոնոպոլիան մոտ ապագայում վերացվելու է: Մենաշնորհների դեմ պայքարը պետք է սկսել նրանցից, որոնք այդ ոլորտում հզոր են, որոնք ոչ միայն տնտեսական, այլև  քաղաքական լծակներ ունեն՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայկական երկաթուղին»,  ավիաշուկան, դիզվառելիքի ներկրումով զբաղվող «Ռոսնեվտ» ընկերությունը… Մինչև այս ոլորտներում տեղաշարժ չլինի, չի կարելի խոսել հակամենաշնորհային ակտիվ քաքականության մասին», –Henaran.am-ի հետ զրույցում […]

Համաճարակի վտանգ. Հրապարակ

Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, այնուհանդերձ, երեւանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետեւ մահճակալները չեն բավարարում: Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, եւ բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլեւս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: […]

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 600 կրակոց

Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ն  հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված