Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ
Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:
Այս մասին հայտնում է Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանից: Պաշտպանի փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին որոշումը նրա շահերի պաշտպաններին չի ուղարկվել եւ պաշտպաններն այդ մասին տեղեկացել են մամուլից:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանինկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ եւ Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: