«Ջունգլը» փողոցում ծեծել էր կնոջը. քրգործ է հարուցել
«Երեւանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Ինչպես հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից, լրատվամիջոցներում տեղ գտած՝ «Երեւանի փողոցներից մեկում «Ջունգլը» ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի եւ քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերեւույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով հարուցել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: