Վախենամ՝ այլ ելք չունենաք շուտով. Բագրատյանը՝ վարչապետ դառնալուց
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի ելույթը րոպե տևեց, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակես, թե տեսնում եք, որ կանոնակարգի փոփոխություններն արդեն գործում են, պատգամավորները կարճ են ելույթ ունենում. «Այ, այդպես, կարճ, կոնկրետ, համառոտ, տեմպով»:
Իսկ երբ ամբիոնին մոտեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, պատգամավորներից ոմանք միաժամանակ զրույցում էին, ինչը դուր չեկավ նրան ու դիտողություն արեց, թե կամ պիտի լսեն, կամ էլ հեռանան դահլիճից:
«Պարոն Բագրատյան ջան, դեռ վարչապետ չեք դառել»,-կատակեց ԱԺ փոխնախագահը:
«Ուզենանք, կդառնանք… վախենամ՝ այլ ելք չունենաք շուտով»,-կատակես Հ. Բագրատյանը: