05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միհրան Հարությունյանը հաղթեց նաև 2-րդ գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում  66 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 2-րդ հաղթանակը տարավ:  1/8 եզրափակիչում  Սալեհ Կահկին 9:0 հաշվով հաղթելուց հետո  Հարությունյանը 2:1 հաշվով հաղթեց Հարավային Կորեան ներկայացնող Յու Հանսուին    և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում Հարությունյանը կմրցի ադրբեջանցի  Ռասուլ Չունաևի հետ:

Արթուր Ալեքսանյանը հաղթեց մեկնարկում

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում: 98 կգ քաշային հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) – Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը:

Կաղամբի 10 օգտակար հատկությունները

1. Կաղամբը իջեցնում է ուռուցքները: Ցանկալի է գիշերը կաղամբի թերը դնել ուռուցքի վրա և պահել մինչև առավոտ: 2. Շատ օգտակար է վահանաձև գեղձի համար: Պետք է գիշերը կաղամբի թերը դնել վզի շրջանում և կապել:3. Կաղամբը հայտնի է ցավազրկող հատկությամբ. պետք է այն դնել ցավող օջախի վրա: 4. Կրծքով կերակրող մայրերին կաղամբը կօգնի փափուկ պահել կերակրելուց […]

Տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ դին

Շիրակի մարզի Շիրակ գյուղում  օգոստոսի 14-ին դժբախտ դեպք  տեղի ունեցել։ Նույն գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա  տանտիրոջ դին՝ պարանով կախված։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը  ինքնասպանություն է գործել։ Նշված դեպքով կատարվում է քննություն։

Ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից

Վանաձորում օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ն այսօր՝ օգոստոսի 16-ին, դուրս է գրվել Վանաձորի հիվանդանոցից: Հարություն Հ.-ն փորձել էր ինքնասպանություն գործել, նա ստացել էր  կրծքավանդակի, որովայնի թափանցող վերքեր, որից հետո նրան հիվանդանոցում վիրահատել էին: Նշենք, որ Հարությունին կիսակառույցում հայտնաբերել են աշխատակիցները, որոնք առավոյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել […]

Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցելու համար աշխատանքներ են սկսվել միջազգային կազմակերպությունների հետ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող  Մհեր Մազմանյանին: Կատարված ուսումնասիրությունների եւ Մհեր Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետեւյալ աշխատանքները. 1.   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում […]

Վահանի ծնունդն է. ուղղակի ասենք` շնորհավոր

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը, այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը: Այստեղ ուսումը կիսատ թողնելով` Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա, ընդունվել եւ 1978 թվականին ավարտել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Հարավային Սիբիրում, սակայն գերադասել է վերադառնալ հայրենիք եւ գյուղում ուսուցիչ […]

Սպանություն Իջևանում

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր` օգոստոսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել: Ժամը 9-ի սահմաններում Իջեւան քաղաքի տեխնիկումի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով: Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու փորձում են պարզել տղամարդու մահվան հանգամանքները:  

Սեւակին հետախուզում էին զինծառայությունից խուսափելու համար

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձորի Ներսիսյան նրբանցքի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերվել է 1995 թ. ծնված Սևակ Ք.-ն։ Նա օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) 1-ին մասի մեղադրանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի