27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր լծակներ ընդդիմությանը

Ազգային ժողովի կանոկարգի փոփոխությամբ՝   նորամուծություն է լինելու, որը վերաբերում է քննիչ հանձնաժողովին: «Որը հիմնականում մենք դիտարկում ենք որպես մեր ընդդիմության գործիքակազմ, ¼-ի պահանջով կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով իրավունքի ուժով: Դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը  ԱԺ-ում կարող են քննարկամ առարկա դառնալ»,- Ազգային ժողովում նագաիծը ներկայացնելիս ասաց Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Վերջինս ասաց, որ քննիչ հանձնաժողովը կարող է հրավիրել իր նիստերին համապատասխան պաշտոնակատար անձանց: Զեկույց է կազմվում, քննվում է նաև ԱԺ-ում, և ուղավում նրան, ում վերաբերում է: «Եթե հանցակազմ կպարունակեն, հանձնաժողովը կարող է ուղարկել իրավապահ մարմիններին»: ՀՀԿ պատգամավորը կարևորեց նաև խմբակցությունների հարցապնդումները, որոնք նույնպես կարող են դառնալ խորհրդարանական վերհսկողություն, որն ընդդիմադիրների գործիքակազմից է: «Նրանք կարող են հարցապնդմամբ դիմել կառավարությանը և 30 օրվա ընթացքում վարչապետի ներկայացմամբ կառավարությունը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստին, պետք է ներկայացնի պարզաբանումներ, որից հետո սկսվում են քննարկումներ այդ հարցապնդման վերաբերյալ, այստեղ կարող է դրվել որևէ պաշտոնյայի կամ վարչապետի անվստահության հայտնելու հարցը նույնպես»,-ասաց նա և նշեց, որ սահմանափակվում է հարց ու պատասխանի տևողությունը, ելույթները, արձագանքները, սակայն առաջարկներ լսելուց հետո կարող են նաև փոփոխել տևողությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ