15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեր բանջարն իրենց հանճարին վնաս չէ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտառոց չի համարում այն հանգամանքը, որ կարճ ժամանակահատվածում 7000 մարդ է անդամակցել ՀՀԿ-ին և ընդգծում, որ ՀՀԿ-ին անդամակցության ավելի շատ դեպքեր էլ են արձանագրվել։ «Եղել են դեպքեր, երբ 15-20 հազարով էլ են եկել, ինչո՞ւ եք այդպես զարմանում», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ անդամակացությունը մշտական պրոցես է։ «Անցած շաբաթ ես Ալավերդուց 150 ուսանող եմ ընդունել, մյուս շաբաթ Ալավերդիից պիտի 100 հոգու ընդունենք։ Ես երեկ էլ եմ ասել՝ ցանկանում եմ բոլորին, որպեսզի իրենք էլ կարողանան ոչ թե 7000, այլ 20 հազար, 30 հազար, 50 հազար մարդ գրանցել։ Մեր բանջարն իրենց հանճարին վնաս չէ», – ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս նշեց նաև, որ անդամակցություններին զուգահեռ եղել են նաև կուսակցությունը լքողներ և ընդգծեց, որ ստույգ թվեր կուսակցությունը լքողների վերաբերյալ չի կարող նշել։ «Դա մշտական գործընթաց է։ Այնպես չէ, որ դուրս եկողներն ավելի վատն են, քան մտնողները, կամ մտնողներն ավելի լավն են, քան դուրս եկողները», – եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ