27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տնտեսության վիճակը կբարելավվի, եթե էական քայլեր արվեն»

«Մեր էկոնոմիկան նման է մի բուրգի, որի վրա լավ գունավոր կրեմ է քսված, իսկ ներսից այն գտնվում է փտող, քայքայվող վիճակում: Ստացվեց այնպես, որ արդեն բացվեց այդ կրեմի վարագույրը և վիրավիճակը պարզվեց: Կարծում եմ սարսափելի բան չկա, քանի որ Հայաստանի տնտեսության փոքրությունը և ճկունությունը կարող է թույլ տալ շատ արագ վերականգնվել, եթե էական քայլեր արվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության առկա խնդիրներին:

Բանախոսը նշեց՝  հուսով էր, որ հանրապետության վարչապետը ՀՀԿ-ին միանալու արգումնետի մեջ կներակայացներ  կոռուպցիայի դեմ պայքարի միացյալ ուժերով գործընթացի սկիզբը կամ կհիմնավորեր, որ միանում է, քանի որ կուսակցության աջակցությունը շատ կարևոր է այդ բնագավառում:

«Ենթադրում էի, որ համագումարում ևս այդ մասին կխոսվեր, քանի որ դա շատ լավ վայր էր, կուսակցության տարբեր պաշտոնյաներ այնտեղ էին գտնվում, գյուղապետերից սկսած մինչև նախարարներ: Եթե կուսակցությունն այդ համագումարում հայտարարեր, որ միացյալ ուժերով սկսում են կոռուպցիայի դեմ պայքար, կարծում եմ, որ շատ լավ արձագանք կստանար», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ