27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհուրդ ստացողները դա ընդունում են կաթիլներով, խորհուրդ տվողները՝ դույլերով. Շարմազանովը հիշեց Կոնֆուցիոսին (վիդեո)

ԱԺ կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները գերկարևոր են հաջորդ գումարման Ազգային ժողովի, քաղաքական դաշտի համար: Այս տեսակետը քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ փոփոխությամբ ստեղծվելու է Ազգային ժողովի խորհուրդ, և ԱԺ նախագահը, ինչպես հիմա է, միանձնյա չի հաստատելու նիստի օրակարգը: ԱԺ խորհրդի նիստը պիտի կայանա յուրաքանչյուր երկուշաբթի, այնտեղ որոշումները լինելու են ավելի ժողովրդական:

«Նիստ վարողների և ԱԺ ղեկավարության մասով: Հազար ներողություն, որ այս բառը պիտի ասեմ, բայց որ ԱԺ այս հատվածում մենք 3-ով նստած ենք ոչ թե ԱԺ-ի կողմից ընտրված ներկայացուցիչներ, այլ մարդիկ, կարծես կողքի փողոցից եկել ու նիստ են վարում: Սիրելի՛ բարեկամներ, դուք եք մեզ ընտրել, և երբ ես լսում եմ, որ նեղանում եք, քննադատում եք՝ ինչու եք խոսափողն անջատում, ձայնից զրկում…Կանադայի օրինակը բերեցիք, այդ կանադացիներին բերեք, մեր դահլիճում նստացրեց ու ցույց տվեք, թե մեր պատգամավորները պարբերաբար ինչպես են խախտում կանոնակարգ-օրենքը, ինչպես են Հարկային օրենսգրքից խոսում Յուպիտերի ու Մարսի մասին: Չի կարելի:

Եթե մի բանն ասում եք, ամբողջությամբ ասեք»,-հորդորեց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա՝ այս ամբիոնից հնչող յուրաքանչյուր բառ պետք է լինի պատասխանատու: «Մեր դուրն էլ չի գալիս անջատելը, բայց եթե կանոնակարգը չի պահպանվում, պիտի անջատենք»,-նկատեց նա:

Վերջինս ընդգծեց, որ փոփոխությամբ խմբակցությունների դերը բարձրանում է, իսկ անցյալում է մնում անկախ պատգամավորների ժամանակաշրջանը հայոց խորհրդարանում: Նա ճիշտ որակեց այն փոփոխությունը, որով պատգամավորը հարգելի պատճառներով բացակայության դեպքում կարող է լիազորել խմբակցության ղեկավարին քվեարկել իր փոխարեն, քանի որ հաճախ պատգամավորները բացակայում են՝ մասնակցելու ԵԽԽվ և այլ կարևորագույն նիստերին:

Խմբակցությունների նիստերը լուսաբանելու վերաբերյալ Է. Շարմազանովն ասաց, որ եթե ցանկություն կա, կուսկացությունները, խմբակցությունները կարող են նիստից հետո հրավիրել լրատվամիջոցներին՝ լուսաբանելու, սակայն դա պարտադիր պայման չպիտի լինի:

Վերջում ԱԺ փոխնախագահն անդրադարձավ ընդդիմադիրների տված խորհուրդներին. «Այս դահլիճում երեկ, այսօր, հաջորդ օրը խորհուրդների պակաս չկա: Այստեղ Կոնֆուցիոսին հիշեցի: Ասում է՝ խորհուրդ ստացողները դա ընդունում են կաթիլներով, խորհուրդ տվողները՝ դույլերով: Այստեղ տասնյակ դույլերով էր, մենք, բայց, պատրաստ ենք ընդունել ձեր դույլերով խորոհւդրները, և մենք կօգտագործենք ռացիոնալ խորհուրդներն արդյունավետ կառավարման համար»,-եզրափակեց նա:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ