27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կուսակցություն ստեղծելու համար այսուհետ նոր պայմաններ են դրվել

Ազգային ժողովը քիչ առաջ կողմ քվեարկեց «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի նախագծին 106 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայներով:

Իսկ 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը:

Գործող օրենքով՝ գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 200 անդամ, այնուհետև վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 2000-ի: Նոր նախագծով առաջարկվում է, որ կուսակցության պետական գրանցման համար հիմնադիր անդամների թիվը պետք է լինի 1000 հոգի, որոնք պետք է ներկայացնեն Երևան քաղաքը կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցություն հիմնադրելու և անդամակցելու արգելքները վերաբերում են դատավորներին, դատախազներին, քննիչներին:

Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Նախատեսվում են կուսակցության պետական գրանցման մերժման, կուսակցության գործունեության կասեցման հիմքերը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխրախուսի բազմակուսակցական համակարգի հետագա զարգացումը, իսկ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ