27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե լիներ 6500 մարդ , դա քննարկումների տեղիք չէ՞ր տա»

ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում միշտ եղել և շարունակում են մնալ երիտասարդները. Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հ. Նաղդալյանը: Փոխխոսնակը նշեց, որ ՀՀԿ-ն անընդհատ զարգացող օրգանիզմ է և այդ զարգացման մեջ, ինչպես մնացած բոլոր օրգնիզմները, ՀՀԿ-ն ևս ենթարկվում է զարգացման օրենքների, հետևաբար այն ունի իր ավագների, միջին տարիքի և երիտասարդների դասը։

Անդրադառնալով երիտասարդ կադրերից եղած սպասումներին՝ Հ. Նաղդալյանը նշեց. «Մենք հետևողականորեն աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել երիտասարդներին մեր կուսակցության մեջ ներգրավել, որովհետև մենք տեսնում ենք երիտասարդ մտքի և ոգու անհրաժեշտությունը և գնահատում ու արժեվորում ենք դա։ Կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում դա մեզ հաջողվել է։ Մենք այդպես էլ շարունակելու ենք։ Մեր սպասելիքները բավական բարձր են»։

Ինչ վերաբերում է մեկ գիշերում ՀՀԿ-ին 7000 հոգու անդամագրվելուց, ապա Հերմինե Նաղդալյանը կոչ է անում չզարմանալ.«Եթե լիներ 6500 մարդ ,քննարկումների տեղիք չէ՞ր տա, կամ, օրինակ, եթե 5 մարդ մեկ օրում լիներ, դա՞ քննարկումների առիթ կլիներ, թե՞ չէր լինի։ Դա կազմակերպչական աշխատանք է», – ասաց ԱԺ փոխնախագահը։ Վերջինս ընդգծեց, որ Հանրապետականն անընդհատ նոր անդամներ է անդամագրում, դա շարունակական պրոցես է. « Լա՞վ է դա, թե՞ վատ, դա ուրիշ խնդիր է։ Ի՞նչ նպատակներով ու ի՞նչ խնդիրներով է արվում, դա էլ է առանձին խնդիր։ Հետագայում դրան անդրադառնալու ենք, բայց որ այսօր որոշակի ժամանակահատվածում, որոշակի աշխատանքի արդյունքում մենք ունենք այդքան թվով մարդ», – եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ