27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուկաշենկոն ու Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել

Ադրբեջանն ու Բելառուսը կողմ են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է АПА-ն։

«Կողմերը նշում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը` առաջին հերթին ինքնիշխանության պահպանման և ապահովման, պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների չխախտման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ու ԵԱՀԿ որոշումների հիման վրա, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ