27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«2 կայացած կուսակցությունների պլեն է վերցրել իր շանտաժով»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ ելույթում նախ նկատեց, որ ընդդիմադիրների ելույթները նախընտրական կրքեր էին հիշեցնում, ոչ թե օրինագծի դեմ էին:

«Օրենքն իրոք լիբերալացված է, բավական ազատական, որ ապահովում է քաղաքական մրցակցությունը»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ օրենքով առաջարկել են 2 տարին մեկ անցկացվող համագումարը փոխարինել 5 տարով, եթե կունենան համագումար անելու կարիք, կարող են իրենց գերագուն ուժում անել:

Ապա նա անդրադարձավ ՀԱԿ պատգամավորների քննադատություններին. «Լսվեցին բավականին արտահայտություններ 90-ականների վերաբերյալ, պետք չէ անդրադառնալ անցյալին, բայց կան տերմիններ, որ եղել են ձեր լեքսիկոնի մեջ, ու վերագրում են ներկայիս իշխանությանը, օրինակ՝ «կրոնը պետք է ընդունել», դա հանգուցյալ Տեր Հուսիկի խոսքն էր, որ պետք է մտնել ՀՀՇ-ի մեջ, ապա նոր ես քո հետ սկսեմ իմ խոսակցությունը, սա եղել է ձեր լեքսիկոնը»:

Ապա նա հիշեց մյուս ընդդիմադիրների քննադատությունները, թե ՀՀԿ-ն այնքան գույք ունի, որ նույնիսկ 600 տարվա մեջ ոչ մի կուսկացություն չի կարող կուտակել. «Որոշ քաղաքական գործիչներ կարծես թե հովանավոր են փնտրում, եթե չունեք այդ միջոցներն, ապա ի՞նչ ֆինանսական միջոցներուվ եք ձևավորում ձեր կուսակցությունը, ասում եք, որ միայն ՀՀԿ-ին են ֆինանսավորում, պետք չէ այստեղից մուրալ փողեր ու հովանավորներ փնտրել, յուրաքանչյուրդ ունեք ձեր ֆինանսավորման աղբյուրները, ու պետք չէ այստեղից ապատեղեկատվություն տարածել»,-հորդորեց նա:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև պատգամավորների մեղադրանքներին, թե իրենց հեռուստաընկերությունները, մասնավորապես Հ1-ը չի լուսաբանում, և հորդորեց դիտարկել համեմատության դաշտում՝ հիշեցնելով, որ 15 տարի առաջ ոչ մի ընդդիմադիր գործիչ հեռուստատեսությամբ չէր երևում, իսկ հիմա հակառակն է. «Տիգրան Ուրիխանյանն ասում է՝ ինձ չեն ցուցադրում, բայց հաջորդ օրը միացնում եմ Հ2-ը, ու ամբողջ եթերում նա է իր բնակարանով, իր ընտանիքով: Զարմանում եմ, որ այս հեռուստատեսությունները պրովակացիայի են ենթարկում, լուրերում ամբողջը ընդդիմադիր ուժերն են, ԱԺ նախագահից սկսած ինձնով վերջացրած կարող ենք բողոքել, սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»:

ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց ընդդիմադիրներին թաղային կուսակցություններից համազգային կուսակցությունների վերածվել: Իսկ մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգու մասին էլ ասաց, որ մարդիկ հավատում են բարեփոխումներին և դրանից պետք չէ զարմանալ:

Նա խոսեց նաև Վանաձորի ու Գյումրու ՏԻՄ-երից՝ նկատելով, որ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսկացության նախագահ Էդմոն Մարուքյանն այս նախընտրական փուլում 2 կայացած կուսկացությունների պլեն է վերցրել իր շանտաժով, իսկ ՀՀԿ-ն Վանաձորում ու Գյումրիում ունի պարզ մեծամասնություն.

Մարդ-կուսկացություններից խոսելով էլ՝ նա ասաց. «Ես հզոր եմ համարում այն փոքր կուսակցություններին, որոնց մեծերն են առաջարկում համագործակցել, բայց այն կուսակցությունները, որ հերթապահում են դեսպանատների պատկեր ու խոշորների պատերի տակ, դատապարտելի է:

Այնքան մարդ ունեցեք, որ գոնե հանձնաժողովի անդամ ու յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ վստահված անձ ունենաք»,-եզրափակեց Վ. Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ