30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել. Կովալենկո Շահգելդյան (վիդեո)

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողներին հետ զրույցում ասաց, որ իր թոռը` Տիգրան Շահգալդյանն, իրեն լավ է զգում: «Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել, արդեն մի քանի ժամից կլինի տանը»,- ասաց Կովալենկո Շահգելդյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` ճի՞շտ են մամուլում տարածված լուրերն, ըստ որոնց, նրա թոռանը դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի […]

Բա մենք ենք մոգոնել, ո՞նց չենք կիսում. Ս. Սարոյան (վիդեո)

«Բա մենք ենք մոգոնել, ո՞նց չենք կիսում»,-ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀԿ-ին անդամագրված յոթ հազար անձինք կիսում են նժդեհյան գաղափարախոսությունն, այսպես արձագանքեց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Էտի գազավիկներն են, գազ են տալիս, գազ»,-նկատեց նա:

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել […]

Մենք ուրախ ու հպարտ ենք. Տ. Մարգարյան /վիդեո/

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի այսօրվա համագումարից մեծ ակնկալիքներ ունի: «Համբերեք, համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի»: Պատասխանելով  հարցին, թե կլինի՞ ինքը ՀՀԿ ԳՄ կազմում, քաղաքապետը նշեց. «Եթե օրակարգում իմ հարցը լինի, ու կողմ լինեն, ուրեմն շատ լավ»: Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ում մեկ օրում  7 հազար հոգի անդամակցելու դիմում գրեց՝ նա ասաց. «Տարին 12 աիս, 365 […]

Բաբըչկով ես, ոնց կարա թողեմ փաթաթվես. Առաքել Մովսիսյանը՝ հաղորդավարին (վիդեո)

Նորմալ ա սաղ, լավ կլինի,-այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սպասելիքներ ունի համագումարից: Ի դեպ, այստեղ էր նաև Արմքոմեդի հաղորդման լրագրողներից մեկը, ով կատակով նկատեց, թե վախենում է պատգամավորից: Վերջինս էլ զարմացավ, թե ինչու է վախենում: Հաղորդավարն արձագանքեց, թե միգուցե կարելի է լուսանկարվել, իսկ […]

Չեմ վախենում. վարչապետ (վիդեո)

Վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր, ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց երեկ ՀՀԿ անդամակցած յոթ հազար անդամներին: Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ յոթ հազար հոգին մեկ օրում անդամակցեցին ՀՀԿ-ին, նա ասաց, որ մեկնաբանություն չունի այդ կապակցությամբ: Դիտարկմանը, թե իր հանրապետականացումը իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց, նա պատասխանեց, թե […]

«Կեղծիք է» /վիդեո/

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր ՀՀԿ համագումարից առաջ հերքեց մամուլում տարածված  տեղեկությունները, թե ինքն այլեւս ՀՀԿ գործադիր մարմնի կազմում չի լինելու: «Կեղծիք է»,- արձագանքելով լրագրողների վերոնշյալ դիտարկմանը՝ ասաց  արձագանքեց Հրանուշ Հակոբյանը:  

Մենք քաղաքացիների սորտավորում չենք անում. Է. Շարմազանով (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լավատեսական հույսով է եկել ՀՀԿ տասնվեցերորդ համագումարին: Համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հաշվետու համագումար է սա, համագումարի ընթացքում կլսենք ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Ի դեպ, Շարմազանովի խոսքով՝ Նախագահի ելույթը քննարկվել է կուսակցությունում: Նախագահը հանդես կգա շատ լուրջ ասելիքով, կներկայացնի իր հորդորներն ու առաջարկները՝ ուղղված […]

«Մի՛ մտահոգվեք ինձ համար» (վիդեո)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ համագումարից առաջ  հորդորեց  իր ապագայով չմտահոգվել: Լրագրողները Աշոտյանից հարցրին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ գուցե  այսօր կուսակցության փոխնախագահ չի նշանակվի: «Առավոտ շուտ եկել եք, որ մտահոգվեք իմ քաղաքական ապագայո՞վ: Մի՛ մտահոգվեք ինձ համար»,- ասաց Աշոտյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված