06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 13.00-ից մինչեւ փետրվարի 2-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի`  Մսի կոմբինատի, Կազաչի պոստի, Արցախ, Սլաբոդկա, Ավտոկայան, Ավզնոց թաղամասերի, քաղաքի կենտրոնական հատվածների, Գորկու, Ջիվանու, Շիրակացու, Ալեք Մանուկյան, Ռուսթավելու, Հրանտ Սարգսյան, Կամոյի, Վասիլ Խաչատրյան, Կնունյանց […]

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

Ի՞նչ կարող ենք ստանալ ՌԴ-ից

Այն, որ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի ազդեցությունը կենսական նշանակություն ունի, թերեւս գաղտնիք չէ: Ռուսաստանը մեզ մատակարարում է էժան գազ, ֆինանսավորում եւ տեխնիկապես աջակցում ատոմակայանի գործունեության ժամկետի երկարացման ծրագիրը, հանդիսանում մեր ապրանքների արտահանման հիմնական շուկան եւ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական երկիրը: Հետեւաբար, այդ երկրի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները անընդհատ զարգացման եւ խորացման անհրաժեշտություն ունեն, ինչին […]

Դարձյալ ցուրտ օդային հոսանքների ներհոսք. Սուրենյանը մանրամասնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր […]

«Մեր պարոն Աբրահամյանը չի տա»

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու  տեղեկությանը մամուլում հաջորդեց վարկածը, թե մոտ ապագայում հրաժարական կտա նախկին վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ըստ նույն աղբյուրների` կոտրած տաշտակի առաջ կանգնած չի մնա. աները՝ Գագիկ Ծառուկյանը նրան իր հետ Ազգային ժողով կտանի: Հիշեցնենք, վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի մտերիմներից ու ազգականներից ոմանք ազատվեցին  իրենց զբաղեցրած պաշտոններից, մասնավորապես՝   օրերս նախկին վարչապետի եղբորորդին՝ […]

Հե՞շտ կլինի Աբրահամյանի ռեսուրսի դեմ

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում է լինելու:  Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Արարատում է առաջադրվելու: Մեր դիտարկմանը, թե այստեղ ամենայն հավանականությամբ կառաջադրվի նաև նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ում ազդեցությունը Արարատում բավականին մեծ է, Արայիկ Գրիգորյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ իրենք ուզում են առաջադրվել, թե չեն ուզում, թե ինչ են անելու, […]

Սերժ Սարգսյանն էլ բացեց. Հայկական Ժամանակ

Վւաչապետ Կարեն Կարապետյանի անվամբ ֆեյսբուք սոցիալական ցանցում վերաբացված էջից հետո Սերժ Սարգսյանի անունով էջ է սկսվել գործարկվել։ Պարզվում է՝ «ՍերԺ Սարգսյան» էջը գործարկվել է մեկ այլ `«Կարեն Կարապետյան» անունը կրող էջի անվանափոխմամբ։ Այս էջում երեկ սկսել են փոփոխություններ կատարել, Սերժ Սարգսյանն արդեն ունի երկու նկար, հրապարակվել է նրա կենսագրությունը, իսկ կարգավիճակը նշվել է՝ «պետական գործիչ»։ Ուշագրավ է, որ այդ […]

Տարոն Մարգարյանը կհանդուրժի՞. Ժամանակ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ Թերթի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին` կազատվի աշխատանքից: Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում Է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք […]

Էրդողանը և Պուտինը մարտին կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ), որտեղ հանդիպում կունենա է Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Mynet» լրատվամիջոցի հարղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս նշել է, որ ներկայումս, այցի կազմակերպման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Նշվում է, որ երկու նախագահները մասնակցելու են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի