27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայրենիքին անհրաժեշտ են ո՛չ միայն «Զենքի», այլ նաև «Գրչի» Ազատամարտիկներ

Հայրենիքին անհրաժեշտ են ո՛չ միայն «Զենքի», այլ նաև «Գրչի» Ազատամարտիկներ: Հարգելի՛ հայրենակիցներ

Հղում եմ իմ հուզմունքը՝ կապված պատմական իրավիճակի ընթացքի հետ: Մեր ազգի ներսում գոյություն ունի վիթխարի անհավասարակշռություն, ըստ որի՝ իմ խորհին համոզմամբ, մեր «Ազգի նավակ»-ը դեռ պայքարում է ալիքների դեմ, սակայն չի՛ կարողանում գտնել իր «Պատմական կայանատեղ»-ին: Հարյուր տարի առաջ՝ Անդրանիկ Զորավար, Գևորգ Չաուշ, Սպարապետ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այս ՀԵՐՈՍ-ները կերտեցին և գծեցին մեր սահմանները, բայց ցավոք սրտի՝ հասարակական անհավասարակշության և համատարած անգրագիտության պատճառով մի խումբ «Ծախված» քաղաքական և հասարակական գործիչներ վտարեցին մեր հերոսներին հայրենիքից և գրեցին մեր Ազգի պատմությունը՝ համաձայն սեփական շահի:

Մեր օրերում մենք ունենք Արցախյան պատերազմի երկու փառապանծ սերունդ, որը Հայ Ազգի համար ստեղծեց նորագույն պատմություն և գծեց նրա սահմանները։ Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր՝ հասարակությանն իշխում է նույն վիթխարի անհավասարակշռությունը, ինչը թույլ չի տալիս «Զենքի Հերոս»-ների կերտած Հայրենիքը վերջապես վերագտնի իր ճշմարիտ պատմական ուղին։

Գոյություն ունի բնության օրենք. «Այնտեղ, որտեղ դատարկ է՝ անպայման լցվում է»։ Եթե մենք 25 տարիների ընթացքում կշեռքի մի նժարին ունեինք Զենքի Ազատամարտիկներ, իսկ մյուսին չունեինք Գրչի Ազատամարտիկներ, ապա այդ դատարկությունը լցվեց օտարամոլությամբ, դրամամոլությամբ, իշխանատենչությամբ և մեկը մյուսի հանդեպ՝ թշնամությամբ։

Ելնելով այսքանից՝ նպատակահարմար եմ գտնում նշել այն, որ թեպետ մենք ունենք անհամեմատաբար քիչ «Գրչի Ազատամարտիկներ», սակայն միևնույնն է՝ նրանք ի զորու չեն պահել և պաշտպանել զենքի հաշվին՝ արյան գնով գծած սահմանները։

Հրաչյա Ներսիսյան 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ