30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմը. ներկա ու նախկին վարչապետերը՝ կազմում

ՀՀԿ գործադիր մարմինն այսուհետ կունենա 21 անդամ: Նման առաջարկով կուսակցության 16-րդ համագումարի ժամանակ հանդես եկավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք են՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբիկ Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան (պատգամավոր), Կարեն Կարապետյան (վարչապետ), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, […]

Պարտավոր ենք կուսակցական աշխատանքներում ավելի ազնիվ և նվիրված լինել

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ՀՀԿ 16-րդ համագումարում   Մեծարգո Նախագահ, հարգելի կուսակիցներ, հյուրեր։ Հանրապետական կուսակցության նախորդ համագումարից հետո ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես կուսակցական աշխատանքի, այնպես էլ միջազգային համագործակցության, հանրապետության ներքին կյանքին առնչվող ոլորտներում։ Մեր կազմակերպությունը շարունակում է համալրվել նորանոր անդամներով։ Երիտասարդներ` հասարակության բոլոր խավերից, […]

Սերժ Սարգսյանը վերընտրվեց

ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ հաստատվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետվությունը: Քվեարկությամբ հաստատվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը: Ապա սկսվեց ՀՀԿ նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրությունը: ՀՀԿ նախագահի միակ թեկնածուն ներկայիս ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ հաշվի […]

Ուրախ եղեք

Միշտ ուրախ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրախ եղեք: Բոլորի հանդեպ ազնիվ եղեք: Շուտով գալիս է Տերը: Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք […]

Արտակ Սարգսյանը հերքում է «Աշտարակ կաթը» գնելու լուրերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սաս»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե գնել է «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը, հիշեցնենք, սնանկ է ճանաչվել: «Չեմ գնել, ցանկություն էլ չունեմ»,-նկատեց նա:

Փոփոխությունները ներկայացնելու են՝ ինչպիսի Հայաստան ենք երազում

«Հանրապետական կուսակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ուղղված է կուսակցության պլատֆորմի և բովանդակության ուժեղացմանը` այն դարձնելով առավել գաղափարական»,- ՀՀԿ 16-րդ համագումարում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ ծրագրային առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով. առաջին` ՀՀ նոր սահմանադրությամբ ամրագրվում է խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական հիմնական դերակատարների` քաղաքական կուսակցությունների դերը, որոնց ներկայանալիության […]

Պուտինը Սթիվեն Սիգալին ՌԴ անձնագիր է հանձնել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալին եւ հանդիպման ընթացքում նրան ՌԴ անձնագիր հանձնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիգալը հայտարարել էր, որ ցանկանում է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում:   Մանրամասները` տեսանյութում

Ոստիկանը չի հայհոյել. պարզաբանում /վիդեո/

Armtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին: Ճանապարհային ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնել էինք, ճանապարհային ոստիկաններն անհատական տեսախցիկներ են կրում, որոնք տեսաձայնագրում են ծառայության ողջ գործընթացը՝ առանց կրճատումների ու խմբագրումների: Ներկայացնում ենք խնդրո առարկա «միջադեպի» տեսաձայնագրությունը:

Կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ. Երվանդ Զախարյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանն այսօր ՀՀԿ-ի համագումարին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե չի կարոտում նախկին աշխատանքը, ասաց  «Ժողովուրդ, կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե, կարոտում ես»: Հարցին, թե ինչով է հիմա զբաղվում, նա պատասխանեց. «Եթե չես աշխատում, ուրեմն, հանգստանում ես»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ինչ միջոցներով. «Տղաս […]

Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը. ՀՀ նախագահ /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում Սիրելի՛ գործընկերներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի հանրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված