27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը հանձնել է տնօրենների մեդալները

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ երկարատեւ ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին եւ «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգեւները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցության համար պաշտպանության նախարարի հրամանով էլ պատվոգրերով եւ գերատեսչական մեդալներով են խրախուսվել մի խումբ զինվորականներ, «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով պետական եւ գերատեսչական պարգեւների արժանանալու կապակցությամբ՝ Վիգեն Սարգսյանը զինված ուժերի հետագա առաջընթացի ու մարտունակության ամրապնդման գործում կարեւորել է բանակի ու բանակից դուրս գործող բոլոր կառույցների համատեղ գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական ու արդյունավետ ընթացք կունենա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ