23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերդ –Ճամբարակ ավտոճանապարհն անցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

Սերժ Թանկյանը կզբաղվի Հայաստանով. Իրավունք

Աչքներս լույս, հռչակավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ԱՍՆ-ի բուռն ներքաղաքական իրադարձությունները թողած, զարմանալիորեն, այնուամենայնիվ, որոշել է կենտրոնանալ հայաստանյան ընտրությունների վրա։ Ելույթ ունենալով Լոս Անջելեսում՝ նա մասնավորապես ասել է. «Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։ Հայաստանում թեեւ հետխորհրդային համակարգը էվոլյուցիա Է ապրել, սակայն յուրատեսակ ձեւով ձգտում է իշխանության պահպանման։ Մեր […]

Նոր զարգացումներ

Մամուլում լուրեր են շրջանառվում՝ պաշապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Henaran.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը  նշեց՝ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում: Մեր հարցին՝ իսկ նման հանդիպում առաջիկայում նախատեսվո՞ւմ է, Էդգար Առաքելյանը  պատասխանեց՝ որքանով ինքը տեղյակ է,  ո՛չ:

Կոտայքի մարզպետարանից պարզաբանում են

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնի դարձավ երեկ: Նշենք, որ մամուլը դեռ օրեր առաջ էր գրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պաշտոնը լքելու է նաև մարզպետը: Ըստ ամենայնի՝ նոր մարզպետ կնշանակվի Արամայիս Գրիգորյանը, ով նախկինում ևս այս պաշտոնն զբաղեցրել է 2013-2014 թվականներին: Լուրեր են շրջանառվում, որ շուտով հրաժարականի դիմում […]

Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ սաստիկ կցրտի

Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ն աստիճանաբար […]

Հայաստանցիների 72%-ը պատրաստ է մարտնչել երկրի համար. Gallup International

WIN/Gallup International-ը 64 երկրներում հարցումներ է անցկացրել, պարզելու համար, թե տվյալ երկրների քաղաքացիները որքանով են պատրաստ մարտնչել իրենց երկրի համար։ Արդյունքում պարզվել է, որ ընդհանուր հարցվածների 61%-ը պատրաստ է մարտնչել իր երկրի համար, իսկ 27%` ոչ, գրում է apsny.ge-ն: Իրենց երկրների համար մարտնչելու ամենամեծ պատրաստակամություն են ցուցաբերել Հյուսիսային Աֆրիայի եւ Մերձավոր Արեւելքի բնակիչները՝ 83 տոկոս, […]

Հիշիր ինձ, ինչպես ավազակին

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն:

Ուր կգնան «Ծաղիկ Ռուբոն» ու «Շերիֆը»

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը /«Շերիֆ»/ դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Հարկ է նշել, որ շաբաթ օրն էլ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը /«Ծաղիկ Ռուբո»/։ Նշենք նաեւ, որ քաղաքական կուլիսներում քննարկվում է վերջիններիս՝ ՀՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:

Թափանցեք խորքը

«Ով բնությունը մակերեսորեն է քննում, նա հեշտությամբ մոլորվում է անհունի մեջ և բոլորն է կորցնում՝ ամեն ինչ, իսկ նա, ով խորն է թափանցում նրա հրաշքների մեջ, մշտապես գնում է դեպի Աստված, դեպի Արարիչն ու Տիրակալն աշխարհի»: ԳԵԵՐ Կառլ դե – (1720- 1778), հանրահռչակ շվեդ գիտնական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի