09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մխիթարյանն այժմ հրաշքներ է գործում»

«Մխիթարյանն այժմ հրաշքներ  է գործում»,- լրագրողների հետ զրույցում Մխիթարյանի մասին    այսպիսի տեսակետ է հայտնել  Ժոզե Մոուրինյոն՝ Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Լեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Մխիթարյանն այժմ իրապես  շատ լավ է խաղում: Ինչ վերաբերում է մրցաշրջանի սկզբում նրան քիչ խաղային ժամանակ տրամադրելուն,պետք է ասեմ՝  երբեմն իր թիմի խաղացողին պաշտպանելու լավագույն միջոցը կազմում չընդգրկելն է: Լրագրողները ենթադրում են՝ եթե մարզիչը խաղացողին չի ընդգրկում կազմում, ապա նա… Չեմ կարողանում ճիշտ  բառը գտնել ու ասել,  թե ինչ է այդ դեպքում մարզիչը: Բայց երբեմն մարզիչներն այդպես պաշտպանում են ֆուտբոլիստներին: Մխիթարյանի հետ կապված իրավիճակն հենց այդ կարգի էր: Նա հարմարվում էր: Դուք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ նաեւ այն, ինչ խաղացողներն անում են խաղադաշտից դուրս: Այժմ Մխիթարյանը շատ լավ է խաղում»,- նշել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերին» հաղթել է 3:0 հաշվով, Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ