22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետո նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք. Ս. Սարոյանը՝ Հովիկ Աբրահամյանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կուսակցությունը պետք է որոշի իր առաջադրման հարցը: «Խմբակային գործ է, ես հո ինքնագլուխ չեմ, որ անահատական որոշեմ, էթամ, մի միլիոն մուծեմ՝ առաջադրվեմ»,-ասաց նա: Իսկ թե ոնց է համոզելու ընտրողներին հենց «Հանրապետականին» ձայն տալ, Սարոյանը նշեց, որ իր արած գործերով. «Էդ դպրոցները, էդ ճանապարհները, բա էդ ի՞նչ ա: Կլինի մրցում ժողովուրդն էլ ում կընտրի կընտրի: Այս անգամ չեն կարողանա խախտում անել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այսինքն՝ անցած անգամ եղել էր, պատասախանեց. «Իմ ընտրատարածքում չի եղել խախտում երբևէ»: Լրագրողներից մեկի հարցին, որ եթե չառաջադրի իրեն կուսակցությունը, կնեղանա՞ ինչպես Հովիկ Աբրահամյանը, Սարոյանը պատասխանեց. «Որ ես նեղանամ, կեթամ մեր տուն, ոչ մի տեղ չեմ էթա: Հետո նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք»: Գեներալ Սարոյանը նշեց, որ ամեն մարդ, այդ թվում և Հովիկ Աբրահամյանն է ինքը որոշում՝ ՀՀԿ-ն լքի, թե ոչ. «Ամեն մարդ իր ճանապարհն ինքն ա որոշում՝ գնա, թե մնա»: Ինչ վերաբերում է արդյո՞ք ՀՀԿ-ն թուլացավ Աբրահամյանի հեռանալով՝ Սարոյանն ասաց. «Եթե տունը 10 ախպեր ես, մի ախպերը գնաց, բնական ա, իհարկե, թուլանում ա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ