ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ երկրների կրթության, սոցիալական, մշակույթի եւ անվտանգության բնագավառներին առնչվող հարցեր, որոնց թվում […]