25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մթերքներ, որոնք կօգնեն ամուր ու լավ քնել

Որոշ մթերքներ կարող են նպաստել ամուր եւ լավ քուն ունենալուն։ Դիետոլոգները նշում են, որ դրանք այն մթերքներն են, որոնք շատ տրիպտոֆան են պարունակում։ Սակայն պետք է հիշել, որ ինչ սնունդ էլ լինի, անհրաժեշտ է այն ընդունել քնելուց երկու ժամ առաջ։

Ահա այն մթերքները, որոնք օգնում են ամուր քնել։

1, Կաթնամթերք

Կաթը, յոգուրտը, մածունը եւ մյուս կաթնաթթվային մթերքները մեծ քանակությամբ տրիպտոֆան են պարունակում եւ իհարկե, կալցիում, որն օգնում է քնել։ Այն օգնում է նվազեցնել սթրեսը, օգնում ազատվել վատ մտքերից։

2, Հնդկահավի միս

Տրիպտոֆանով հարուստ է նաեւ հնդկահավի միսը։ Քնելուց մի քանի ժամ առաջ եթե հնդկահավի միս ուտեք, հանգիստ կքնեք գիշերը։

3, Բանան

Քնին նպաստող մթերքներից է նաեւ բանանը, որը կարելի է ուտել քնելուց մեկ ժամ առաջ։ Այն թուլացնում է նյարդերը եւ օգնում քնել։

4, Բուսական թեյեր

Դաղձ, ուրց, երիցուկ, այս բոլոր բույսերով թեյերը քնից մեկ-երկու ժամ առաջ կօգնեն հանգիստ քնել, սակայն պետք չէ չափն անցել, մեկ բաժակից ավելի չի կարելի օգտագործել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ