30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.79%-ով՝ հասնելով մեկ բարելը 47.58 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ հունվարի մատակարարմամբ, նվազել են 0.98%-ով եւ կազմել 48.52 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Մոսկվայում հայ գործարարին մեղադրում են ահաբեկչության մեջ /ֆոտո/

Հայազգի գործարար Արամ Պետրոսյանը Մոսկվայում մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մոսկվայում Արամ Պետրոսյանը ներխուժել էր «Սիթիբանկի» մասնաճյուղերից մեկն ու ներկաներին պատանդ վերցրել։ Քիչ ավելի ուշ պարզվել էր, որ նրա զենքն իսկական չէ, իսկ գործարարը շատ արագ բաց էր թողել պատանդներին։ Իր արարքը նա բացատրել էր նրանով, որ ցանկանում էր ուշադրություն գրավել […]

Ավազակային հարձակում Արաբկիրում

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արաբկիրում ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2016 թվականին նոյեմբերի 23-ին՝ ժամը 21.20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել Արաբկիրում գտնվող առանձնատներից մեկը և զենքի գործադրմամբ սպառնացել տան անդամներին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական […]

«Մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում»

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համար  ռուսերենը ՀՀ պետական երկրորդ լեզու դարձնելու  գաղափարն ընդունելի չէ:  Վերջինս շեշտեց՝ մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում: Առավել եւս հզոր ռուս մշակույթը, որովհետեւ ոչ Տոլստոյն է ագրեսիվ, ոչ Դոստոեւսկին, ոչ Չեխովը,  ոչ Պուշկինը: «Սա լեզվի հարց չէ, սա էքսպանսիայի հարց է: Երկիրը ընկալել որպես տարածք, բնակչությունը որը ապրում է […]

Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն առնչվող հարցեր

Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն […]

Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու. Մոնթե Մելքոնյան

Նոյեմբերի 25-ը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  ծննդյան օրն է: Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդտարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը… […]

«Կարեն Կարապետյանի հետ 7 հազար հոգի անդամագրվել է ՀՀԿ-ին»

Ինչպես հայտնել ենք, Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր   ՀՀԿ-ին անդամակցելու  իր որոշման մասին: Այս փաստը տարակարծությունների առիթ է դարձել. տարբեր ամբիոններից հնչում են տարբեր տեսակետներ. ոմանք դա դրական են համարում, ոմանք՝ ընդհակառակը: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում  ասաց. «Ողջունում ենք Կարեն Կարապետյանի որոշումը:  Նա մեր քաղաքական […]

Գազն այլևս չի թանկանա

Քաղաքացիների, սպառողների վրա գազի սակագնի իջեցման ազդեցությունը կլինի 13 միլիարդ 400 միլիոն դրամ չվճարելը, այսքան քիչ կվճարեն սպառված գազի դիմաց` համեմատած նախորդ սակագնի հետ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը. «Դա մեր չստացված հասույթն է լինելու, հասույթ, որ մենք ստանալու էինք, եթե սակագինը չփոխվեր»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված