12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պահածոյացված բանջարեղենն ու մրգերը ևս օգտակար են

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր պահածոյացված միրգ ու բանջարեղեն են ներառում սննակարգում, ընդհանուր առմամբ ավելի առողջ են սնվում, քան նրանք, ովքեր հրաժարվում են դրանցից: Գիտնականները վերլուծել են 42 հազ. մեծահասակների և երեխաների սննդակարգն ու առողջական վիճակի մասին տվյալները:

Կամավորների շուրջ 11 տոկոսն ամեն օր պահածոյացված միրգ ու բանջարեղեն է սննդակարգում ունեցել: Ընդհանուր առմամբ, վերջիններս ավելի շատ սննդարար նյութեր են ստացել, թեև մեծ է եղել նաև կալորիաների՝ ածխաջրերի ու ճարպերի քանակը: Երեխաներն, ովքեր պահածոյացված բանջարեղեն ու միրգ են կիրառել, ավելի շատ սպիտակուցներ, վիտամին A, կալցիում և մագնիում են ստացել:

Գիտնականներն այսպիսով եզրակացրել են, որ պահածոները ևս կարող են օգտակար լինել, սակայն նրանք խորհուրդ են տալիս ընտրել այնպիսիք, որոնցում քիչ է աղի և շաքարի պարունակությունը: Միաժամանակ նրանք նշում են, որ ուտելիս պահածոյացված մրգերն ու բանջարեղենը պետք է ցայել ջրով:

Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջրից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ