25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներին էլ աջակցելու եմ. Է. Շարմազանով «Առավոտ»

«Ընտրական գործընթացներում բնական է, որ մրցակցության չափաբաժինն ավելանում է։ Իսկ ինչ մնում ռեյտինգային ընտրակարգին, բազմիցս ասվել է, էլի եմ կրկնում ՝ դա մե­ծամասնական ընտրակարգ չէ, համա­մասնական ընտրակարգ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռեյտինգային ընտրակարզով, փաստորեն, միմյանց դեմ են դուրս զալու ոչ միայն տարբեր կուսակցությունների հեղինակությունները, այյև միևնույն կուսակցության, ինչը ենթադրություն­ների հիմք է տալիս, որ առաջիկա խորհր­դարանական ընտրությունները բավական թեժ են լինելու։ Օրինակ՝ Լոռու մարզում ՀՀԿ ցուցակում ոեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են ՀՀԿ խմբակցու­թյան ղեկավար Վահրամ Բաղդասարյա­նը, «Տաշիր» ընկերությունների խմբի սե­փականատեր Կարեն Կարապետյանը, գործարարներ Կարեն Սարիբեկյանը, Ար­կադի Համբարձումյանը, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախա­գահ Հովհաննես Սահակյանը։ Կամ՝ Ար­մավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրվելու են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Հրանտ Գրիգորյանը և այլն։ Շիրակում գրեթե կյանքի ու մահու պայքար է գնալու՝ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ճակատին ՕԵԿ դաջած Սամվել Բալասանյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կպայքարեն միմյանց և նախկին ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ով առաջադրվող, հայտնի կրիմինալ Վարդան Ղուկասյանի հետ և այլն:

«Թե Լոռիում, թե Շիրակում, թե Արմավիրում, որոնց օրինակները բերեցիք, ՀՀԿ-ն ունի շատ ներկայանալի համամասնական ռեյտինգային ցուցակ: Ես կարծում եմ, որ որևէ խնդիր չկա առողջ մրցակցություն կլինի, բայց թիմի առջև դրված է մեկ խնդիր` քարոզում ենք ՀՀԿ-ի համար, ընտրում ենք ՀՀԿ-ին: Մեր սկզբունքը առողջ մրցապայքարն է, որի հիմքը ոչ թե ՀՀԿ-ականների` իրար դեմ պայքարն է, այլ այն, որ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում հնարավորինս լավ արդյունքով ներկայացված լինի: Չկա մի թեկնածու, որին դեմ ենք, բոլորին էլ օժանդակելու ենք»,-ասել է Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ