30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովասանքի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Հիշեցնենք՝   մեր հայրենակիցը  անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: «Այժմ Մխիթարյանը պետք է  նույն ոգով  շարունակի Պրեմյեր լիգայում: Ակնհայտ է, որ այս խաղը վստահություն կհաղորդի […]

ՆԱՏՕ-ի ԽՎ նոր նախագահն արդյունավետ համագործակցում է հայ պատվիրակների հետ

Նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում տեղի է ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները։ Այսօր, ամփոփելով այցի արդյունքները, հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ վեհաժողովի ժամանակ ընդունվել են 6 բանաձևեր, քննարկվել և հավանության են արժանացել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերին վերաբերող 16 զեկույցներ։ «Վեհաժողովի նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին: Պետք է […]

Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձևը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ բանաձևն ընդունվել է 479 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը: Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները: Որոշման […]

Ցմահ դատապարտյալը ուզում էր խոսել. 20 տարի պատիժը կրող Ստեփանին դատարանը «կոտրեց» /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղակետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը: Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց երեք հատորից բաղկացած դատական գործը: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ: Ստեփան Գրիգորյանը ակնհայտ հուզված էր: Արդեն 20 տարի իր պատիժը կրած դատապարտյալը ցանկանում էր […]

Լավ խորհուրդ Լևոն Մկրտչյանին Վահրամ Մարտիրոսյանից

«Ես լավ խորհուրդ ունեմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ ՀՅԴ կուսակցության մեջ հայտարարի առաջին կուսակցական լեզու ռուսերենը: Թող կլոր տարի անցնեն ռուսերենով պարտադիր դասընթացներ և 1920 թ-ի պատմությունը ռուսերենով սովորեն՝ ըստ Քաջազնունու, թե ինչպես են ռուսները Ադրբեջանի հետ միասին ձեռք ձեռքի տված գրավում հայկական տարածքը տարածքի հետևից և ամբողջ խայտառակ պատմությունը, թե ինչ խաղ խաղացին […]

«Օձը բնում պետք է խեղդել»

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է՝  պետք չէ լուրջ ընդունել Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն  հայտարարությունը, թե նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ: «Այդպիսի բանը լուրջ ընդունելը նշանակում է, որ մենք անլուրջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: «Այս կարգի մտայնությունները` ինչպես օձը բնում պետք […]

Մխիթարյանը գերազանցեց ֆուտբոլասերների սպասելիքները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեյենորդ» հանդիպման լավագույն խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում, 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) եւ Խուան Մատայից (1000): Հիշեցնենք,  «Մանչեսթեր Յունայթեդը»   վստահ հաղթանակ է տարել 4:0 հաշվով: Մեկնարկային կազմ վերադարձած Մխիթարյանը խաղադաշտում  անցկացրել […]

Է.Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում

Նոյեմբերի 24-ին  Սանկտ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ   Էդուարդ Շարմազանովը  հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:  Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է […]

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարները հանդիպել են

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ: Զրուցակիցները ջերմությամբ հիշեցին 2015թ.-ին Երևանում անցկացված ՖՄԿ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը` ընդծելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների […]

Զենքով կպայքարեմ ռուսերենի պետականացման դեմ (վիդեո)

Գրող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` ռուսերենն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ: «Ոչ մի այլ երկրում ռուսական այսքան շատ ալիք չի սփռվում, ինչպես ՀՀ-ում է: Գնանք կինոթատրոն, տեսեք, որևէ ֆիլմ կա, որ ռուսերեն լեզվով չի ցուցադրվում, հեռուսաալիքներով ռուսերեն է, այդպիսի շռայլություն ցուցաբերվում է ռուսերենի հանդեպ, ոչ մի այլ երկրում չկա նման բան, նույնիսկ միջին ասիական երկրներում»,-այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված