25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բելառուսը կլքի՞

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է շրջանառվող լուրերին, թե Բելառուսը մոտ ապագայում հնարավոր է դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին:

-Պարո՛ն Ենոքյան, ի՞նչ կլինի, եթե լուրերը, որ շրջանառվում են ռուսական լրատվամիջոցներում Բելառուսի` ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից հեռանալու մասին, իրականություն դառնան:

-Եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից, դա կնշանակի, որ  ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ը դադարում են գոյություն ունենալ, որովհետև  հիմնական խնդիրը  Արևմուտքի դեմ դաշինք ստեղծելն է, և  դեպի Արևմուտք Ռուսաստանն ունի մեկ դաշնակից, դա Բելառուսն է, եթե նա դուրս եկավ, այս կառույցը կդադարի գոյություն ունենալուց, անիմաստ կլինի այս կառույցի գոյությունը:

-Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը: 

-Շատ հմտորեն Բելառուսն օգտագործում է իր միտքը, իր հնարավորությունները և  փորձում է և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից հնարավորինս շատ շահեր քաղել այս իրավիճակում: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Բելառուսը դուրս կգա: Պուտինը կգնա որոշակի զիջումների, այնպես որ  Բելառուսը պարզապես ավելի շահած վիճակում դուրս կգա այս ճգնաժամային իրավիճակից:

-Արձանագրե՞նք, որ սա Ռուսաստանին վախեցնելու քայլ է:

-Իհարկե,  Ռուսաստանին շանտաժի է ենթարկում` դրանից որոշակի հնարավորություններ կորզելու համար:

Ամեն դեպքում, հնարավոր համարո՞ւմ եք, որ այս կառույցներն իսկապես վերանան:

-Իհարկե, ու վաղ թե ուշ դա լինելու է, որովհետև Ռուսաստանը չունի ո՛չ ֆինանսական, ո՛չ տնտեսական, և որ ամենակարևորն է, ո՛չ քաղաքակրթական պոտենցիալ` այս կառույցները զարգացնելու: Չափազանց շատ են շահերի բախումները, չկա միասնական շահ, միակ միասնական շահը Պուտինի կամքն է, և այս առումով վաղ թե ուշ դադարելու են այս կառույցները գոյություն ունենալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ