29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները

Նոյեմբերի 24-ին Սանկտ -Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկեցին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը և Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ի միջոցառումների շրջանակում տեղի ունեցան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի […]

Որոնվում է անհետ կորած 16-ամյա Ռուզաննան

Ոստիկանության Շենգավիթ բաժնի կողմից որոնվում է անհետ կորած 16-ամյա Ռուզաննա Մալխասյանը։ Այս  մասին  տեղեկացնում է  ոստիկանության պաշտոնական կայքէջը։ Ռուզաննա Մալխասյանի մասին տեղեկություններ ունենալու դեպքում դիմել Շենգավիթի բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին։

Հրդեհ Սիսիանում

Նոյեմբերի 24-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ  այրվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 32ա տանը հարակից քարե արհեստանոցի փայտյա կառուցատարրերը և արհեստանոցի մոտակայքում գտնվող գոմաղբը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել՝ 01.40-ին: Այրվել են Ս. Մ.-ին պատկանող քարի արհեստանոցի դիմային հատվածը (մոտ 6 […]

«Իշխանությունները վաբանկ են գնացել»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը    հայտարարեց`  անդամակցելու է ՀՀԿ-ին: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Վարչապետի վարկանիշը կընկնի, բայց աննշան:  Այժմ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդառանական ընտրություններին: Ինքնըստինքյան ՀՀԿ-ն իր դեմ խնդիր է դրել իր առաջ: Կարեն  Կարապետյանի վարչապետ  դառնալը հույսեր տվեց հասարակությանը, մարդիկ սպասում են, հավատում […]

Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է

Այսօր ամփոփվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, ինչպես նաև՝մրցանակներ շնորհվեցին բուժաշխատողների շրջանում հայտարարված […]

Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան

Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան՝ ձեր մտածելակերպով ու չար գործերով: Բայց այժմ Քրիստոս իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծու հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ: Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով… Մենք Քրիստոսին […]

Մեկնարկել են հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016 թվականի նոյեմբերի 23-24-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը Երևանում անցկացրել է հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները: Միջոցառմանը մասնակցել են  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող հատուկ դպրոցների շուրջ 70 աշակերտներ, որոնք ուժերն են չափել աթլետիկական վարժություններում՝ վազք 50 մետր, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի […]

Որքա՞ն կդառնա բանանի գինը տոներից առաջ

Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք. Համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում: Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված, բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 […]

«Իր որոշելու հարցն է»

«Ես կարծում եմ` դա իր որոշելու հարցն է, և, առհասարակ, կուսակցական դառնալու հարցն ու հանգամանքը պետք է յուրաքանչյուր քաղաքացու ընտրության հնարավորությունը լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Կառավարության որոշ անդամների` ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին: Պատգամավորը շատ լավ գիտակցում է, որ ժոովրդի կողմից բավականին մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված