29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել.Արմեն Ամիրյան/վիդեո/

«Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,-նշեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Քահանան ուզեց հաց դնել որդուս բերանը՝ պարզվեց սոսնձված է».սկանդալ Կառավարության մոտ/վիդեո/

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը, որոնք պնդում են, որ իրենց որդիները բանակում սպանվել են։ 2010 թ. դեկտեմբերի 17-ին մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը վստահեցնում է, որ իր որդին Հադրութում սպանվել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանի կողմից, սակայն նրա մահը պաշտոնական վարկածով ձևակերպվել է որպես՝ գլխուղեղի կայծակնային […]

Քանի երկրաշարժ է գրանցվել վերջին 1 շաբաթում

Ս.թ. նոյեմբերի 17-ից մինչև 23-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Նոյեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Մարանդ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) և նոյեմբերի […]

Վարչապետը շարունակում է ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող […]

Ակցիայի մասնակիցները փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը

«Արգել» ՓԲԸ  աշխատակիցները փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը: Գործարանի աշխատակիցների հիմնական մասը Արգել գյուղի բնակիչներն են: Վերջիններս փողոց են դուրս եկել, քանի որ շուրջ 6 ամիս է՝աշխատավարձ չեն ստացել: «Արգել» փակ բաժնետիրական ընկերությունն այս պահին չի գործարկվում:  Գյուղացիները սպառնում են՝ չեն բացի ճանապարհը, մինչև ընկերությունը չվճարի իրենց գումարները:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց  տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մոսկվայում հայ տղամարդու են սպանել

Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայ տղամարդու են սպանել։ 30-40 տարեկան տղամարդու դին հայտնաբերվել է փողոցում՝ նրա վրա կրակել են Կալաշնիկովի ավտոմատից։ РИА “Новости”-ի տվյալներով՝ հանցագործը դեպի վայրից փախուստի է դիմել՝ թողնելով զենքը։ Տղամարդու դիակի կողքին նաեւ ավտոմեքենա է եղել՝ վրան 3 փամփուշտի հետքերով, ամենայն հավանականությամբ՝ դա սպանվածի մեքենան է։ Ոստիկանության տեղեկություններով՝ սպանվածը Հայաստանի քաղաքացի է։ Դեպքի առթիվ […]

Արցախի բնակչության անվտանգությունը ամեն ինչից վեր է

ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր տեսակետն Ադրբեջանի դատապարտելի քաղաքականության վերաբերյալ: Է. Շարմազանովը մասնավորապես նշել է. ‹‹Հարգելի գործընկերներ Հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաև այլատացության և ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական […]

Ռուսերենը պետական լեզո՞ւ.նախարարը մանրամասնեց /վիդեո/

«Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները, եւ դա փոփոխման ենթակա չէ»,- այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը, թե նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզուն պետք է օրենսդրորեն կարգավիճակ ստանա: «Այստեղ երկու տարբեր հարց կա: Հայաստանի պետական լեզուն […]

Վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 08.53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 28/2 շենքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխաներին դուրս են բերել վերելակից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված