25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ .Ծաղիկ Վարդանյան/տեսանյութ/

«Քաղկեղով  հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ , ոչ վարակիչ հիվանդությունների մասով՝ երկրորդ տեղում է: Մահացությունները կազմում են 21,9 տոկոս»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Բանախոսը նկատեց, որ վերջին շրջանում իրավիճակը կայունանում է և դա պայմանավորվում է կանխարգելիչ և շարունակական հսկողության ծրագրերով:
«Վերջին տարիներին շատ կարևոր են նաև սկրինինգային ծրագրերը , այսինքն վաղ հայտնաբերումը և կանխումը»,-ընդգծեց  Ծաղիկ Վարդանյանը:

Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը. « Տարիքի հետ գնալով հիվանդացությունների տոկոսը աճում է : Այսինքն՝ 100 հազար մարդու շրջանակներում քանիսն է հիվանդացել տվյալ հիվանդությամբ: Արյունաբանական , ուռուցքաբանական հիվանդություների համար շատ է կարևորվում հիվանդության ճիշտ ախտորոշումը»:

Նշենք, որ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ