28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտրություններից առաջ ԵԿՄ-ն համագումար կանի/տեսանյութ/

Կազմկոմիտեի ներկայացրած առաջարկը հաստատվեց այսօր կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստում:
Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփում, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ:
Համագումարը կընդունի բանաձեւ, որով դիրքորոշում կարտահայտի մեր երկրում առկա բոլոր կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:
Կընտրվի նաեւ վարչություն, որի առաջին նիստը տեղի կունենա հենց համագումարի դահլիճում. նորընտիր վարչության անդրանիկ նիստի օրակարգում մեկ հարց է՝ վարչության նախագահի ընտրություն:
ԵԿՄ համագումարը լուսաբանելու համար լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել՝ մինչեւ փետրվարի 15-ը զանգահարելով ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանին հետեւյալ հեռախոսահամարներով.

098-63-45-00,      055-45-10-00

ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը հավանության է արժանացրել նաեւ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների ծրագիրը:
Առաջարկվող տեսանյութում ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մանրամասնում է, թե կոնկրետ ինչ խնդիրների վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտի ԵԿՄ 11-րդ համագումարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ