13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին

Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի ԷլնուրՀուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմաննապօրինի հատելու կասկածով:

Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպանև ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարականգործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբվատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել ԷլնուրՀուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքիկենսագործմանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ