Քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով
ՀԻՍՈՒՍԻ ԱՂՈԹՔԸ ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՌԱՆ ՎՐԱ
ԱՅՍՕՐ Է ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԻՍՈՒՍԻ ԱՅՍ ԱՀԱԶԱՆԳՈՂ ԱՂՈԹՔԸ․ «ՀԱՅՐ, ՀԵՌԱՑՐՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՎՏԱՆԳԸ, ՈՉ ԹԵ ՄԵՐ, ԱՅԼ՝ ՔՈ ԿԱՄՔՈՎ»։ ԱՂՈԹԵՆՔ ԲՈԼՈՐՍ։
«Հայր, եթե կամենում ես, այդ բաժակը ինձնից հեռացրու, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի»։ Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան․ նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով աղոթում էր։ Եվ նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։ Եվ վեր կենալով աղոթքից եկավ աշակերտների մոտ․ նրանց քնած գտավ տրտմությունից և նրանց ասաց․ «ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՔՆԵԼ․ ՎԵՐ ԿԱՑԵՔ, ԱՂՈԹԵՑԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԸՆԿՆԵՔ» (ՂՈՒԿ․ 22։42-46):