02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոնգրեսում չեն վախենում (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով: «Մենք մասնակցում ենք դաշինքով՝ Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, մեր հնամենի և հավատարիմ ՀԺԿ-ի հետ մենք կգնանք միասնական պայքարի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հարցին, թե դաշինքն արդյոք բաց է, և նոր քաղաքական ուժեր կարող են միանալ ցանկության դեպքում, նա պատասխանեց. «Մենք այդ մասին հայտարարել ենք մեր համագումարի ժամանակ, և այստեղ մեխը ոչ թե մեխանիկական միացումներն են, այլ քաղաքական ծրագիրը, որը հստակ, է և հրապարակել ենք դրա մասին, դա խաղաղության ծրագիրն է, և եթե կլինեն ուժեր, որ կմիանան, իհարկե, որովհետև խնդիրը շատ ավելի մեծ է, կարևոր, շատ ավելի ակտուալ, քան այն ծրագրերը, որ ներկայացնում են կուսակցությունները՝ սոցիալական, տնտեսական, հարկային:

Մենք էլ ունենք, բայց մեխը և դիմոնանտն այս ընտրություններում մեր դաշինքի մեսիջն է՝ խաղաղության ծրագիրը, և սա առանձնանում է առայժմ մեր քաղաքական դաշտում, մյուս ուժերի մոտ մենք չենք տեսել այս ծրագրին դեմ կամ կողմ լինելու հայտարարություններ, ծրագրեր, դա մեզ համար շատ կարևոր է, ավելին, քան պառլամենտական ընտրություններն են»:

Հարցին, թե այդ ծրագրով չեն վախենում գնալ կատարյալ տապալման, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Մենք 30 տարի է՝ քաղաքականության մեջ ենք, և մեր բոլոր քայլերը եղել են համարձակ, եղել են ճշմարիտ խոսք, և մենք ուսումնասիրել ենք նաև հասարակության մեջ տրամադրությունները, մենք նայում ենք՝ միջազգային կառույցներում  ու մեր ռեգիոնում ինչ է  կատարվում, դրա մեջ ղարաբաղյան հարցը ևս, այսպես ասած բոլոր մարտահրավերները հաշվի առնված են, և մենք գնում ենք համարձակ, ու չասել ճշմարտությունն   ու չներկայացնել իրականությունը, շատ ավելի վատ է, քան վախենալ:

Էն գլխից մենք հացի գին էլ ենք բարձրացրել, Ղարաբաղյան ճակատամարտում ամենածանր խնդիրներն էլ ենք ունեցել, երկրաշարժ, բոլոր ռեֆորմները վերջին հաշվով մենք ենք արել, և հասարակության մեջ 90 տոկոս մեծամասնություն չենք ունեցել: Վիրաբույժը միշտ սիրելի չի հիվանդի մոտ, միշտ կլինեն աղմուկ հանողներ, թիմեր խժժացողներ: Վստահ եմ՝ հասարակությունն այսպես է մտածում, հասարակությունը շատ լավ գիտի՝ ինչ է ուզում, ու կունենանք բավական համախոհներ հենց այս ծրագրի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ