26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կա վեճ, և սահմանդրականության հարցն ենք մենք վիճարկելու ՍԴ-ում» (տեսանյութ)

«Հենց նոր ձևաթուղթ վերցրինք աշխատակազմից, հիմա ստորագրահավաք է գնում, չգիտենք՝ ինչ արդյունքներ կլինեն, հուսանք, որ 27 հոգի կստորագրի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նշենք, որ Կոնգրեսը ստորագրահավաք է անում, որ դիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անվավաեր ճանաչվի:

«Ակնհայտ է, և մանրամասն հիմնավորվել է իրավապահների կողմից, որ կա վեճ, և սահմանդրականության հարցն ենք մենք վիճարկելու ՍԴ-ում, և դա հիմնավորված է մեր փորձագիտական մասնագիտական վերլուծությամբ: Դրա համար շատ երկարեց այս գործընթացը, և մենք հիմա ունենք հիմնավոր գրավոր փաստաթուղթ, որն այսօր մամուլին կտրվի, ըստ որի մենք համոզված ենք, որ այս հրամանագիրը հակասության մեջ է Սահմանադրության հետ, կփորձենք, տեսնենք՝ ինչ կստացվի»,-բացատրեց Ա. Մանուկյանը:

Պատգամավորը հիշեց, որ հայտարարություն կար նաև խնդրի բարոյականության կողմով, դա կա, բայց հիմնական շեշտն այս պահին իրավական դաշտում է: «Այսինքն՝ մենք Սահմանադրական դատարան դիմում ենք ոչ թե նախորդ տարվա դեպքերի հետ կապված, այլ ամբողջապես իրավական հիմնավորումներով»,-ասաց նա:

Վերջինս նաև փոխանցեց, որ այս պահի դրությամբ «Համախմբում» կուսակցության պատգամավորներն են ստորագրել, նաև Հրանտ Բագրատյանը: Ստորագրահավաքը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ