12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սառցալեզվակների վայր ընկնելու պատճառով տուժողներ չեն եղել

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, մայոր Դավիթ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին մեկ ամսում սառցալեզվակների վերաբերյալ մոտ 1000 ահազանգ է ստացվել բնակիչների կողմից։Նա նշեց, որ 460 երևանյան հասցեներում այդպիսի շենքերը վնասազերծվել են։

«Բոլոր սառցալեզվակների հեռացման աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության և տարածքային կառավարության համատեղ ջանքերով: Ներկայումս սառցալեզվակների վերացման աշխատանքները շարունակվում են: Յուրաքանչյուր ահազանգի փրկարարական ծառայությունը պատրաստ է արձագանքելու»,- ասաց նա՝ նշելով, որ աառցալեզվակների վայր ընկնելու պատճառով տուժողներ չեն եղել։

«Փրկարարների աշխատանքի շնորհիվ ժամանակին հեռացնելով այդ սառցալեզվակները, այսօր չունենք գրանցված դեպք, որ դրանցից որևէ մեկը տուժել է: Կարևոր է, որ մահացու դեպքեր չունենք»,- ասաց նա։

Բանախոսը հորդորեց քաղաքացիներին չփորձել ինքնուրույն հեռացնել սառցալեզվակները:

Հիշեցնենք, որ օրերս Henaran.am-ի տեսախցիկները ֆիքսել էր բավական վտանգավոր սառցալեզվակներ՝ քաղաքի կենտրոնում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ