28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է տնօրհնեքը

Հայ Առաքելական եկեղեցին հարուստ է աստվածպաշտական արարողություններով ու խորհուրդներով, որոնք կազմվել են մեր եկեղեցու հայրերի կողմից տարբեր ժամանակներում:

Քրիստոնեական հավատքի ամենակարևոր հանգրվաններն են Սուրբ Ծնունդը՝ որպես Քրիստոսի փրկագործության խորհրդի սկիզբ, և Սուրբ Հարությունը՝ որպես նույն այդ փրկագործության խորհրդի ամբողջությունը: Եվ ամեն անգամ, երբ եկեղեցում նշվում են այս տոները, հաջորդ օրերին հոգևորականները, առաքյալների օրինակով, այցելում են հավատացյալների տները, օրհնում դրանք, և ընտանիքի անդամներին փոխանցում Տիրոջ Ս. Ծննդյան կամ Հարության Ավետիսը:

Ս. Ծննդյան տնօրհնեքի ընթացքում քահանան հավատացյալի բնակարան այցելելով` տալիս է Հիսուս Մանկան ծննդյան ավետիսը և երգում սուրբ Մովսես Խորենացու` այդ օրվան նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի շարականե-ը, ապա՝ Ղուկասի Ավետարանից ընթերցում ծննդյան հատվածը:
Քահանան Սուրբ Ավետարանով և խաչով օրհնում է ընտանիքի անդամներին, տան բարիքները` հացը, աղը (որպես խաղաղության, մաքրության և բարեպաշտ կյանքի խորհրդանիշ) և ջուրը (որպես մկրտության խորհրդանիշ) այնպես, ինչպես Քրիստոս աշխարհ գալով՝ օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին ադամական մեղքի պատճառով:

Իսկ ավարտին քահանան օջախի անդամների համար հայցում է պահպանություն Ամենակալից: Այս ամենով Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, սրբում և օրհնում է այն, ինչպես Իր Ծննդյամբ սրբեց ծննդյան այրը: Եվ ինչպես Ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ Եկեղեցու հովիվները մտնում են մեր տները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունը և կենարար ավետիսը:

Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների բնակարանները վերածվում են տնական եկեղեցիների (Փիլիմոն 1:2): Օրհնված ու սրբագործված բնակարանում հաստատվում է խաղաղություն ու սեր:

Հայ Եկեղեցում հաստատված է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության, բայց եթե ընտանիքը ցանկանում է տնօրհնեք կատարել, կարող է ցանկացած ժամանակ դիմել քահանային և հրավիրել տուն՝ օրհնություն ստանալու համար:

Ովքեր ցանկանում են Տնօրհնեք կատարել իրենց բնակարանում, կարող են դիմել համայնքի եկեղեցու հոգևորականներին։

Աղբյուրը` qahana.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ