11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ է կասկածում Դոն Պիպոն իր մահափորձի մեջ. «Ժամանակ»

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող […]

1.3 միլիոն երեխա մարդասիրական օգնության շտապ կարիք ունի

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, առնվազն 1.3 միլիոն երեխա մարդասիրական օգնության շտապ կարիք ունի՝ Բենգալյան ծոցի շրջակայքում վերջին 6 օրվա ընթացքում տեղի ունեցած խստաշունչ եղանակային պայմանների պատճառով: Մյանմարում և Բանգլադեշում տեղի ունեցած «Մորա» հզոր ցիկլոնի ավերածությունների, ինպես նաև՝ Շրի Լանկայի տեղատարափ մուսոնային անձրևների հետևանքով երեխաները մնացել են անտուն՝ պաշտպանությունից, սննդից և առողջապահական ծառայություններից զուրկ: «Երեխաներն, ով ավերիչ փոթորիկների, […]

Հրաշալի աղոթք

Հռչակավոր իմաստուն և բանաստեղծ Թագորի աղոթքը Տեր աստված Սովորեցրու ինձ սիրել քեզ այնպես, ինչպես ինձ եմ սիրում. Սովորեցրու դատել ինձ այնպես,ինչպես ուրիշներին եմ դատում. Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է: Տեր աստված Մի տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ. Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ. Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը […]

Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր երգը՝ հայրենադարձության ադզակ

 «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Դավիթ Այվազյանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաև հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» […]

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում: Հայ ֆուտբոլիստը հանդիպել է ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին և այդ առիթով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում:

8000 աշակերտ անվճար այցելել է թատրոններ և թանգարան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացված «Մշակութային ծրագիր՝ դպրոցականների համար» նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 8000 աշակերտներ հնարավորություն են ունեցել անվճար այցելելու Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններ:  Ծրագրում ընդգրկվել էին բարձր առաջադիմություն ունեցող և տարբեր մրցույթներում ու փառատոներում հաղթած աշակերտներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարեւորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորումը […]

Տեխասից՝ Սիսիան. Քեյթը առաքելություն ունի /տեսանյութ/

«Տեխասից եկել եմ ու ապրում եմ Սիսիանում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաղաղության կորպուսի  կամավորներից Քեյթ Քեսին: Նա  խոստովանեց, որ մեծ ջանքեր է գործադրում հայերեն սովորելու համար, բայց դեռ վատ է խոսում: Քեսին  ինքը բնակվում  և աշխատում է Սիսիանում: Նա  աշխատում է ՀԿ-ում որպես արտաքին կապերի պատասխանատու, իր համար դժվար չէր: Քեյթը նշեց, որ 1 […]

44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի  44-ամյա բնակչուհին  ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։  Շտապօգնության աշխատակիցները,  ամուսնու կանչի հիման վրա […]

Բրոկոլիի օգտակար հատկությունները

Շատերի կողմից անտեսված բրոկոլին բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն նախ. 1. Քիչ կալորիականություն է պարունակում` 100 գրամում ընդամենը 30 կկալ, այնպես որ այն չի հանգեցնում գիրացմանը: 2. Պայքարում է շաքարախտի և քաղցկեղի առաջացման դեմ, բացի այդ պարունակում է սուլֆորապան, ինչն օգնում է օրգանիզմին պաշտպանել անոթներ ու կանխում անոթային հիվանդությունների առաջացումը: 3. Պարունակում է մեծ քանակությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի