11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]

Երևանում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան ավտոբուսը կողաշրջվել է. կա 14 վիրավոր

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսը կողաշրջվել է: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ անկրկնելի է. ինչ է Ասում Աստվածաշունչը

Ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են:  Ղուկաս 12:7 Մարդն անկրկնելի է, ուստի ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ նույնպես անկրկնելի է: Աստծո կամքը վերաբերում է յուրաքանչյուր մարդու անհատապես։ Քրիստոնյայի համար կարևոր պայաման է հասկանալ, որ Աստված հոգ է տանում յուրաքանչյուրիս և վստահել Տիրոջը։ Աստծո նմակտամամբ վստահությունն է սրբության տանող ճանապարհը: Տեր Եսայի քահանա Արթենյան

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը: Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը: Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը […]

Խանութից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող խանութներից մեկի սրահից հափշտակել […]

Սթափվեք. «Տիգրան մեծ» ջոկատի հրամանատար

«Արթնացնենք մեր հոգին: Եկել է ժամանակը, որ ամեն ոք թափանցի իր իսկ հոգու խորքը և նկատի, որ առօրյա հոգսերից զատ իր մեջ ապրում է նաև իսկական մարդը: Այդ ժամանակ ամեն քայլափոխի կնկատի մեր կենդանի լեգենդներին և կխոնարհվենք նրանց առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան մեծ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն […]

Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: «Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի […]

«Իմ մանկությունը «ինչուներով» անցավ».Թուրքիայում հայտնի երգչուհին անկեղծացավ/տեսանյութ/

«Սփյուռքահայ լինելը քիչ է իմ զգացումները հասկանալու համար, դրա համար հարկավոր է պոլսահայ լինել: Իմ մանկությունը «ինչուներով»  անցավ: Ինչո՞ւ հեռատեսիլի մեջ հայկական երգ չի հնչում, ինչո՞ւ ռադիոների մեջ հայկական երգ չկա, ինչու փողոցում չեմ կարող հարազատներիս հետ հայերեն խոսել և այլն»,-այսօր՝ հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը: Տարիներ շարունակ եկեղեցու […]

«Սա մեզ համար անվտանգության խնդիր է ավելի շատ»

Վարչապետը մի որոշ ժամանակ առաջ նիստին հանձնարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը: Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ օպտիմալացում բառը պետք է ընդունել ու հասկանալ որպես արդյունավետացում, հատկապես այս դեպքում, երբ կրթական բարեփոխումների […]

Անհետ կորած քաղաքացու դին հայտնաբերվել է գետում

Հունիսի 2-ին, ժամը 10:54-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է քաղաքով անցնող գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ժամը 13.40-ի սահմաններում Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցի մոտակայքում՝ Ողջի գետում, հայտնաբերվել է՝ 1968 թ. ծնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի